CARMARK (IAA MOTORS-ի իրավահաջորդը) - IAA ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԱՎՏՈԱՃՈՒՐԴԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀՀ-ում




 

ARMENIAAUTO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ArmeniaAuto ընկերությունը հիմնադրվել է 2018 թ․-ին՝ բացելով առաջին մասնաճյուղը Հայաստանում։ 2020թ․-ին ընդլայնվելով՝  նոր մասնաճյուղեր է բացել ևս 4 երկրներում։ 

 

 ArmeniaAuto ընկերությունը մասնագիտացած է ԱՄՆ-ից, Եվրոպայից, Դուբայից, Վրաստանից, ինչպես նաև Հայաստանից մեքենաների գնման և բեռնափոխադրման ոլորտում: Ընկերությունն իրականացնում  է բարձրորակ մեքենաների գնում և ներմուծում շուկայականից ցածր գնով:

 

Երկրորդական շուկայի ավտոմեքենաները ունեն մեծ պահանջարկ` առաջին հերթին իրենց գերմատչելի գնի շնորհիվ։ Անգամ թեթևակի վթարը կարող է մինչև 3 անգամ նվազեցնել մեքենայի շուկայական գինը։ Իսկ հուսալի վերանորոգումը, որը անհամեմատ մատչելի է ներկրվող երկրներում, թույլ կտա վերադարձնել մեքենայի նախնական տեսքը, որակը և ապահով շահագործել այն երկար տարիներ։

 

Ընկերությունը հոգում  է անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը, ձևակերպումը, (ПТС, ЭСБКТС), մաքսազերծումը, ինչպես նաև մեքենայի հուսալի փոխադրումը (ներառյալ տեղափոխումը Ռուսաստանի Դաշնություն):

 

Ունենալով երկարամյա փորձ այս ոլորտում՝ ArmeniaAuto ընկերությունը առաջարկում է պրոֆեսիոնալ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի: Մեր թիմը բաղկացած է բարձր որակավորում ունեցող մասնագետներից, ովքեր մեքենա գնելուց առաջ ստուգում են մեքենայի իրավաբանական և տեխնիկական վիճակը համոզվելու համար՝ մեքենան արժե ձեռք բերել, թե՝ ոչ։

 

Յուրաքանչյուր տարի ArmeniaAuto ընկերությունը ձեռք է բերում ավելի քանի 300 ավտոմեքենա: ArmeniaAuto.am կայքի վաճառվող մեքենաների ցանկը թարմացվում է ամեն օր՝ այսպիսով ապահովելով լայն ընտրության հնարավորություն։

 

Մեքենայի Արժեք
Աճուրդ
Աճուրդի վայր

Տեղափոխման վճար
Շարժիչի Տեսակ
Տարիք
Շարժիչի ծավալ, սմ³
Տրանսպորտի տեսակ